ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 104 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
17.05.2022 17:46
Այսօր՝ 2022 թվականի մայիսի 17-ին, Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում:
Աշակերտներին ողջունեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և նրանց ներկայացրեց Փաստաբանների պալատի գործառույթները, ինչպես նաև փաստաբանի առաքելությունը՝ արդարադատության համակարգում:
Այցելուների հետ հանդիպեց նաև Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Սոնա Խաչատրյանը:
Ողջունելով աշակերտներին՝ Սոնա Խաչատրյանը պատասխանեց փաստաբանության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերին:
Աշակերտներին նաև հնարավորություն տրվեց շրջելու Փաստաբանների պալատի վարչական շենքում, Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում՝ աշխատանքային գործընթացներին անմիջականորեն ծանոթանալու համար:
Բեռնել
Վերադառնալ