ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
17.05.2022 17:21Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը ձեր երեխաներին սիրով հրավիրում է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Տոնական ծրագիրը կսկսվի հունիսի 1-ին, ժամը 12:00-ին Փաստաբանների պալատի վարչական շենքում (2-րդ հարկ):
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Փաստաբանների պալատը 5-ից 13 տարեկան երեխաների համար հայտարարում է նկարչական մրցույթ՝ «Ազատություն» թեմայով:
Երեխաներն ազատ են ստեղծագործելու հարցում, կարող են նկարել ազատությունն իրենց պատկերացումներով ցանկացած տիպի թղթային կրիչով:
Մրցութային նկարները հավաքագրելու վերջնաժամկետը 2022 թվականի մայիսի 27-ն է: Խնդրում ենք՝ մասնակցել ցանկացող երեխաների ստեղծագործությունները մինչև նշված ժամկետի ավարտը ներկայացնել Փաստաբանների պալատ:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին կայանալիք տոնական միջոցառումների ժամանակ: Հաղթողներին և մասնակիցներին սպասվում են անակնկալներ:
Բեռնել
Վերադառնալ