ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱ (ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱ)» ԹԵՄԱՅՈՎ

16.05.2022 16:39

 Հարգելի՛ փաստաբաններ,

 «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամը 30.05.2022թ. ժամը 14:00-17:00-ը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Փաստաբանի վարքագծի մասնագիտական էթիկա (Դեոնթոլոգիա)» թեմայով:

Դասընթացը կվարի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ի․գ․թ․ Մանե Կարապետյանը։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 27.05.2022թ․ ժամը 17:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:



Բեռնել

Վերադառնալ