ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ՝ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՌԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ, ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
29.04.2022 19:34
2022 թվականի ապրիլի 29-ին «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը համագործակցության համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատի և Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության հետ:
Ձգտելով խթանել միջազգային համագործակցությունը և այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները՝ համաձայնագրերի նպատակն է կողմերի միջև փաստաբանների և փաստաբանների միությունների գործունեության բնագավառում մշտական համագործակցության զարգացման համար հիմքերի ստեղծումը, տեղեկատվության փոխանակումը իրավունքի, դատական պրակտիկայի, օրենքների և ընթացակարգերի էական փոփոխությունների շուրջ:
Բեռնել
Վերադառնալ