ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱԿԱՍԹՐԵՍ ՄՇԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
18.04.2022 12:03Հարգելի՛ փաստաբաններ,
19.04.2022թ. ժամը 18:30-21:30-ը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Փաստաբանի գործունեության մեջ հակասթրես մշակում: Միջդերային կոնֆլիկտի հաղթահարումը փաստաբանի և պաշտպանյալի միջև հարաբերություններում» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի իրավաբանական հոգեբան, հ․գ․թ․ Մարիամ Մեհրաբյանը:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 19.04.2022թ․ ժամը 16:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ