Գիտագործնական այցելություն Փարիզ և Ստրասբուրգ քաղաքներ , նոյեմբեր- 2013թ.
10.09.2013 12:28՝ ծանոթանալու Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ք. Ստրասբուրգ), Եվրոպայի Արբիտրաժային Պալատի (ք.Փարիզ) և Փարիզի փաստաբանական գրասենյակի առանձնահատուկ աշխատանքներին։ Դասընթացի ավարտին տրվելու է հատուկ Եվրոպական Հավաստագիր։
Այցի հիմնական նպատակն է ' ծանոթություն երկու Եվրոպական միջազգային ինստիտուտների՝ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ք.Ստրասբուրգ) և Եվրոպական Արբիտրաժային պալատի (ք. Փարիզ), ինչպես նաև Փարիզի փաստաբանական և նոտարական գրասենյակների առանձնահատուկ աշխատանքներին։ Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում տեղում ծանոթանալ դատարանի աշխատանքների առանձնահատկություններին, այցելել Մարդու Իրավունքների Եվրոպական Ինստիտուտ, ինտերակտիվ սեմինարի ընթացքում շփվել այդ ինստիտուտների առաջատար մասնագետների հետ։ Մասնակիցները կծանոթանան նաև Փարիզյան փաստաբանական գրասենյակներից մեկի պրակտիկային, ինչպես նաև մասնակիցներին կներկայացվի Եվրոպայում վեճերի այլընտրանքային լուծման ընթացակարգը:
Հանդիպումները անց են կացնելու տկն. Ավիգդորի Փաստաբանական գրասենյակում, Եվրոպական Արբիտրաժային Պալատում (ք. Փարիզ), Եվրախորհրդարանում (ք. Ստրասբուրգ) և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի գրասենյակում (ք. Ստրասբուրգ)։
Տիկին Ավիգդորի Փաստաբանական գրասենյակում մասնակիցներին կներկայացվի Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության և Եվրոպական Արբիտրաժային պալատի վեճերի այլընտրանքային լուծումների վերաբերյալ զեկույց, տկն. Ավիգդորի ինչպես նաև պարոն Բադզագուաի կողմից:
Եվրոխորհուրդ և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան այցելության ժամանակ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի հանդիպել առաջատար իրավաբանների և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի դատավորների հետ։
P.S. Ուսումնասիրվում է Փարիզում հայազգի դատավորների և փաստաբանների հետ հանդիպելու, փորձերի փոխանակման հնարավորություն, ինչպես նաև դատարանում գործի լսման հնարավորություններ։
Առկա է տարբեր Եվրոպական երկրների մասնակցությամբ այս իրադարձության անցկացման լավագույն պրակտիկա։
Վերոհիշյալ ծրագրի տևողությունն է մեկ շաբաթ, ծրագրին կարող են մասնակցել մինչև 10 մասնակից:
Նշված ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել "Փաստաբանների Միջազգային Միություն" հայաստանյան ներկայացուցչություն ժամը' 10:00-17:00:
Ընդունարանի հեռախոսահամար'
հեռ.' (010) 32-02-02
բջջ.' (091) 01-15-61
e-mail: [email protected]
Բեռնել նախնական ծրագիրը, օրակարգը և մասնակցության պայմանները։
Բեռնել
Վերադառնալ