ԿԱՅԱՑԱՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ
04.04.2022 19:43
ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 2-ին կայացավ վոլեյբոլի մրցաշար: Այս մարզաձևում իրենց ուժերը փորձում էին փաստաբանները և Փաստաբանական դպրոցի ունկնդիրները: Հետաքրքիր մրցապայքարն ավարտվեց թիմերի առաջին, երկրորդ և երրորդ տեղերի դասակարգմամբ:
Առաջին տեղը գրավելով՝ առաջնության չեմպիոն դարձավ «Բաստիոն» թիմը հետևյալ կազմով՝
Ալեքսան Թումասյանը, Կարեն Հովհաննիսյանը, Մասիս Մելքոնյանը, Արաիկ Պետրոսյանը, Արթուր Պետրոսյանը, Լիպարիտ Սահակյանը, Բակուր Օհանյանը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց «Չեմպիոն» թիմը հետևյալ կազմով՝
Հարութ Ակլունցը, Երեմ Դավթյանը, Արմինե Հակոբյանը, Հրաչյա Հարությունյանը, Հմայակ Ղարիբյանը, Մազման Պողոսյանը, Հայկ Սարգսյանը:
Երրորդ տեղը զբաղեցրեց «Փաստաբանական դպրոց» թիմը հետևյալ կազմով՝
Ռոման Ահարոնյանը, Լիլի Բարսեղյանը, Մանան Բարսեղյանը, Հովհաննես Եգորյանը, Գևորգ Պարունակյանը, Ֆերդինանդ Սարգսյանը, Արտակ Մեջլումյանը:
Թիմերին հանձնվեց նաև հաղթական գավաթներ և պատվոգրեր:
Բեռնել
Վերադառնալ