ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
17.03.2022 14:43
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի ուսանողներին:
Ողջունելով ուսանողներին՝ Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը ներկայացրեց Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործառույթներն ու առանձնահատկությունները:
Ուսանողներն իրենց հետաքրքրությունների շրջանակներում նաև իրազեկվեցին՝ արդարադատության համակարգում փաստաբանի դերի, փաստաբանի գործառույթների, փաստաբան դառնալու ընթացակարգի և անհրաժեշտ պայմանների մասին:
Այնուհետև ուսանողները շրջեցին Փաստաբանների պալատի վարչական շենքում, Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում՝ անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային գործընթացին:
Բեռնել
Վերադառնալ