ՄԱՀԱՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
08.02.2022 15:05
Հարգելի փաստաբաննե՛ր,
Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է փաստաբան Գևորգ Անուշավանի Մելքոնյանը (արտոնագիր 224):
Փաստաբանների պալատն իր ցավակցությունն է հայտնում Գևորգ Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:
Գևորգ Մելքոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա 08.02.2022թ.-ին ժամը 18։00-ին ք. Երևան, Հասրաթյան 29/6 հասցեում (Շահումյան գերեզմանների հարևանությամբ) գտնվող « Լյուար» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա 09.02.2022թ.-ին ժամը 13։00-ին։
Բեռնել
Վերադառնալ