«ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ EXECUTIVE MBA ԲԻԶՆԵՍ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
25.12.2021 10:35
2021թ-ի դեկտեմբերի 23-ին «Մենեջմենթ Միքս» ընկերության executive MBA բիզնես վարչարարության ծրագրի մասնակիցները Ընկերության նախագահ Րաֆֆի Սեմիրջյանի գլխավորությամբ այցելել են ՀՀ փաստաբանների պալատ:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հյուրերին ներկայացրեց ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը և գործունեության ընդհանուր ուղղությունները:
Ծրագրի մասնակիցներից շատերը, լինելով մասնագիտությամբ բժիշկներ, ներկայացրեցին իրենց մասնագիտական գործունեության հետ կապված իրավական խնդիրները:
Պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին՝ Սիմոն Բաբայանը պարզաբանեց փաստաբանի մասնագիտական կարգավիճակի, Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության, փաստաբան-պետություն կապի ու փոխհարաբերությունների առանձնահատկությունները:
Հյուրերը այցելեցին նաև Փաստաբանական դպրոց, որտեղ նրանց հյուրընկալեց դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը:
Նա ներկայացրեց փաստաբանական դպրոցի առաքելությունը, փաստաբան դառնալու ուղին, ուսումնական գործընթացը, կրթության որակի ապահովման մեխանիզմները:
Ընդունելության վերջում հյուրերը շրջայց կատարեցին Փաստաբանների պալատի վարչական շենքում:






Բեռնել
Վերադառնալ
Գործընկերներ