ԿԱՅԱՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
23.12.2021 19:14
2021 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ փաստաբանների պալատում կայացել է փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի և երիտասարդ փաստաբանների հանդիպում-քննարկումը, որը կազմակերպվել էր ՓՊ Երիտասարդական խորհրդի կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իրավունքի և օրենքի անալոգիա, կիրառման կանոններ» թեման: Այնուհետև, երիտասարդ փաստաբանները հնչեցրել են իրենց հարցերը փաստաբանական գործունեության, փաստաբանի անկախության, անձեռնմխելիության և այլ թեմաների վերաբերյալ:
Երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպվող համանման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:
Բեռնել
Վերադառնալ