ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԳՐԱՆ-ՊՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԹԻՄԵՐԸ ՀԱՂԹՈՂ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ
20.12.2021 15:04
2021թ-ի դեկտեմբերի 18-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել կորպորացիաների շախմատի Գրան-Պրի մրցաշարի վերջին 5-րդ փուլը։
Խաղին մասնակցում էին նաև ՀՀ փաստաբանների պալատի հավաքական թիմերը։
Խաղին մասնակցում էին 21 թիմ, որոնց թվում՝ Սինոփսիս Արմենիա, Սիներջի, ՍոֆթԿոնստրակտ, ՎՏԲ Բանկ, ՀԷՑ, Գազպրոմ, Ալֆա֊Ֆարմ, Զիգզագ, Արցախ Էներգո, Իզմիրլյան, Չեսիֆայ և այլն:
Գրան-Պրիի հինգ փուլից բաղկացած առաջնությանը ՀՀ փաստաբանների պալատի 1-ին թիմը փայլուն հաղթանակ է գրանցել, զբաղեցնելով 1-ին տեղը, իսկ 2-րդ թիմը գրավել է երրորդ տեղը: Առաջնության երկրորդ տեղը զբաղեցրել է Սոֆթ-Կոնստրակտ 1-ին թիմը:
Բեռնել
Վերադառնալ