ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10.12.2021 14:35
Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթի կազմակերպման և մրցույթի արդյունքների գնահատման մրցութային հանձնաժողով հաստատել է մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդների ցանկը:
Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացված մրցույթների գրավոր փուլը հաղթահարած հավակնորդներին հրավիրում ենք մասնակցելու մրցույթի հարցազրույցի փուլին, որը տեղի կունենա ք. Երևան Զաքիյան 7-2 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատ, 4-րդ հարկ, թիվ 12 սենյակ)՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ից սկսած:
Հարցազրույցին հավակնորդները կհրավիրվեն՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության:
Հարցազրույցին պետք է ներկայանալ փաստաբանական գործունեության վկայականով կամ անձնագրով:
Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով
անցկացվող մրցույթի կազմակերպման և մրցույթի
արդյունքների գնահատման մրցութային հանձնաժողով
Բեռնել
Վերադառնալ