ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

08.12.2021 16:46

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

       Շարունակելով արդեն ձևավորված ավանդույթը ՀՀ փաստաբանների պալատը, 2021թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:00-ին, այցելելու է Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որի խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են: Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն հայտնած անձինք կարող են [email protected] էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել Փաստաբանների պալատի ընդունարանի պատասխանատուին:

       Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝ (անսահմանափակ քանակի)

       - անկողնային պարագաներ, չափսերը - (130-60 ) (160-80) – բամբակ

       -գիշերանոց տղաների (4-5 և 7-8 տարեկանի)

       - լոգանքի պարագաներ (գել, օճառ…)-Johnson’s Baby

       - լվացքի  գել

       -կրեմ topi  

       - Similac, milk կաթնային խառնուրդ-1,2,3,4

       - BЕBI շիլաներ (каша)

       - Huggies, Libero, Puffies տակդիրներ (ցանկացած չափերի)

       - թաց անձեռոցիկներ

       - շոկոլադե կոնֆետներ Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել)

       -խաղալիքներ (ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունվում):

       -տոնածառի խաղալիքներ

       Մանկատունը օգնում է նաև անապահով ընտանիքներին, ուստի կարող եք ուղարկել նաև հետևյալ իրերը՝

       -աթոռակ, մանեժ, քայլակ (կարող է լինել օգտագործված)

       -մանկական հագուստ:

       Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:

       Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2021թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ին: Եթե ցանկանում եք նաև մանկատուն այցելել, ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել:

       Հարգանքով՝

       ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ