ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է

07.12.2021 19:40

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է

ՀՀ փաստաբանական դպրոցը 2021 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 23-ը ներառյալ հայտարարում է 2022 թվականի գարնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար (այդ թվում՝ հատուկ դիմորդների ընդունելություն)։

Դիմումներն ընդունվում են առձեռն կամ էլեկտրոնային եղանակով (Էլեկտրոնային դիմումը լրացնելու համար սեղմեք այստեղ), որի համար անհրաժեշտ է մուտք գործել www.advschool.am կայքէջի Ընդունելություն բաժնի Ձևաթղթեր ենթաբաժինը, լրացնել դիմումի ձևը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը։ Դիմումը և կից փաստաթղթերը կարող եք հանձնել ՀՀ փաստաբանական դպրոցի աշխատակազմին՝ ք.Երևան, Զաքյան 7-3 հասցեով (3-րդ հարկ)՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:30-ը: 

Ընդունելությանն առնչվող տեղեկատվությունը (անվճար և վճարովի տեղերի քանակը, ուսման վարձի չափը, ժամանակացույցը, քննության օրերը, դիմումի և ինքնակենսագրական թերթիկի ձևանմուշները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, իրավական ակտերը և այլն) հասանելի է ՀՀ փաստաբանական դպրոցի կայքէջի (www.advschool.am) «Ընդունելություն» բաժնում։

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-608 կամ (010) 606-609 կամ +374(98)65-56-01 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին:



Բեռնել

Վերադառնալ