ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
07.12.2021 17:46
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը:
Այցելության նպատակն էր քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի՝ ԵԽ համակարգմամբ իրականացվող տարածաշրջանային ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նախատեսվող առաջիկա համագործակցությունը:
Պատվիրակության կազմում էին Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարստոդիրը, համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը և ծրագրի ղեկավար Կարեն Կարապետյանը:
ՀՀ փաստաբանների պալատը, արժևորելով փոխհամագործակցության նմանատիպ այցերը, բարձր է գնահատում Եվրոպայի Խորհրդի դերը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև փաստաբանական ինստիտուտի զարգացման նպատակով միջազգային լավագույն փորձի ներդրմանն ուղղված քայլերը:
Բեռնել
Վերադառնալ