ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
25.11.2021 11:34
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրերի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանրային պաշտպանի գրասենյակում գործավարության և փաստաթղթաշրջանառության նոր հարթակի ներդնման, քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների էլեկտրոնային հարթակ ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև փաստաբանության մասին օրենսդրական գործընթացների աջակցությանն առնչվող հարցեր:
Դեսպանության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել ներկայացված խնդիրները և հնարավորության դեպքում աջակցել դրանց լուծմանը:
Բեռնել
Վերադառնալ