ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

02.09.2013 20:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.ՀՀ փաստաբանների պալատի անդամներ.

2.1.Փաստաբանների սոցիալական պաշտպանվածություն.
ա)ՀՀ փաստաբանների պալատի կողմից կստեղծվի փաստաբանության զարգացմանը աջակցող հիմնադրամ,որում շատ կարճ ժամանակահատվածում կկուտակվեն համապատասխան դրամական միջոցներ,
բ) կենսաթոշակի անցած նախկին և գործող կարիքավոր փաստաբաններին հիմնադրամի միջոցներից կցուցաբերվի դրամական աջակցություն,
գ)բուժման կարիք ունեցող փաստաբանների հիմնախնդիրները կկարգավորվեն հիմնադրամի միջոցով:

2.2.Փաստաբաններիիրավականպաշտպանվածություն.
ա)փաստաբանական գործառույթների իրականացման հետ կապված իրավապահ և դատական մարմինների հետ ծագած հակասությունների կարգավորման և արագ արձագանքման նպատակով պալատի ներսում կստեղծվի համապատասխան հանձնաժողով' ապահովվելով ուղիղ և հետադարձ կապ,
բ)ՀՀ փաստաբանների պալատը մշտապես թիկունք կկանգնի և իր հզորությունների ներածնի չափով մինչև վերջ կպաշտպանի և կվերականգնի յուրաքանչյուր փաստաբանի ոտնահարված իրավունքը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում' կիսապաշտպանից վերափոխվելով իրավունքի ոգով և օրենքի տառով վերապահված կառույցի։

2.3.Փաստաբանների կողմից իրականացվող փաստաբանական գործունեության խրախուսում.
Անհատ փաստաբանների և փաստաբանական ընկերությունների կողմից իրականացվող փաստաբանական գործունեությունը խրախուսելու նպատակով հիմնադրամի միջոցներից նրանց կհատկացվեն համապատասխան դրամական միջոցներ' դրամաշնորհների և փոխառությունների տեսքով, ինչպես նաև կտրամադրվեն տեխնիկական-խորհրդատվական այլ անվճար ծառայություններ։

2.4.Փաստաբանների մասնագիտական հմտությունների զարգացում և վերապատրաստում.
ա) արդի իրավաբանական գրականությամբ, ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրերով, տեխնիկական և տեղեկատվական ժամանակակից միջոցներով հարուստ գրադարաններ և ուսումնական կենտրոններ կհիմնվեն պալատի կենտրոնական և մարզային կառուցվածքային ստորաբաժանումների բոլոր գրասենյակներում, որոնք մատչելի կլինեն պալատի բոլոր փաստաբանների համար,
բ)պալատի ներսում կստեղծվեն քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ հանձնաժողովներ, ՀՀ օրենսդրության և միջազգային փորձի համակարգման, վերլուծության և քարոզչության ծառայություն, ինչպես նաև գիտական և կրթական հարցերով զբաղվող հաստատություն,
գ)մասնագիտական և հարակից հմտությունների (օտարլեզու, համակարգչային հմտություններ և այլն) կատարելագործման և վերապատրաստման նպատակով պալատի բոլոր փաստաբանների համար կկազմակերպվեն անվճար համապատասխան դասընթացներ,
դ)բազային բոլոր օրենսգրքերը անվճար հիմունքներով կտրամադրվեն պալատի բոլոր փաստաբաններին,
ե) պարբերաբար կկազմակերպվեն մասնագիտական բնույթի միջազգային, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության գիտաժողովներ, համաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։

2.5.Փաստաբանական բարձրագույն կրթահամալիր.
ա) ՀՀ փաստաբանների պալատի կողմից կհիմնադրվի փաստաբանական բարձրագույն կրթահամալիր, որում կձևավորվի գիտական խորհուրդ, որտեղ փաստաբանները հնարավորություն կունենան փաստաբանագիտության բնագավառում պաշտպանել գիտական թեզեր, կրթահամալիրը մոտ ապագայում կհամալրվի պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմով, երիտասարդ գիտնականներով, այն նպատակ կհետապնդի դառնալու հայաստանյան ամենահեղինակավոր հետբուհական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը,
բ)ՀՀ Փաստաբանական բարձրագույն կրթահամալիրում հիմնականում կդասավանդեն ՀՀ փաստաբանների Պալատի հեղինակավոր և բազմափորձ փաստաբանները։

2.6. Փաստաբանության և փաստաբանների աշխատանքի գնահատման համակարգ
ա) ՀՀ Փաստաբանների Պալատի կողմից կստեղծվի "Հայաստանի փաստաբանության պատմություն"ուսումնական առարկան, որը սահմանված կարգով կներդրվի և կդասավանդվի ՀՀ բոլոր իրավաբանական ԲՈՒՀ-երում և ԲՈՒՀ-երի իրավաբանական բաժիններում (ֆակուլտետներում),
բ) ՀՀ Փաստաբանների Պալատի ստեղծման օրը պալատի կողմից կհռչակվի "Փաստաբանիօր",
գ)շնորհալի փաստաբաններին պարգևատրելու համար ՀՀ Փաստաբանների Պալատի կողմից կներդրվի "ՀՀ պատվավոր փաստաբան" կոչում և կրծքանշան:

2.7. Փաստաբանների ազատ ժամանցի կազմակերպում
ա)ՀՀ փաստաբանների Պալատի կենտրոնական և մարզային բոլոր գրասենյակները կունենան փաստաբանների հանգստի համար նախատեսված և համապատասխան պայմաններին համապատասխանող առանձին սենյակներ,որտեղ փաստաբանները կանցկացնեն իրենց ազատ ժամանակը,
բ)Փաստաբանների համար պարբերաբար կկազմակերպվեն ժամանցային և ճանաչողական բնույթի հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության միջոցառումներ:

3. ՀՀ փաստաբանների պալատի ներկազմակերպական զարգացում

3.1. ՀՀ փաստաբանների պալատի ռազմավարություն.
ա)կմշակվի և կընդունվի ՀՀ փաստաբաններ պալատի չորսամյա ռազմավարական պլանը, որը սահմանված կարգով կհրապարակվի,
բ)յուրաքանչյուր տարի անկախ աուդիտորական կազմակերպության կողմից կիրականացվի ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական միջոցների աուդիտ, որի արդյունքները սահմանված կարգով կհրապարակվեն,
գ)յուրաքանչյուրտարիպալատիանդամներիմասնակցությամբկիրականացվիՀՀփաստաբաններիպալատիգործունեությանինքնագնահատում,որիարդյունքումվերկհանվենպալատիգործունեությանմեջտեղգտածթերություններնուբացերը,կկազմվիպալատիառաջիկատարվազարգացմանպլանը,որըինքագնահատմանհետմիասինսահմանվածկարգովկհրապարակվի։

3.2. ՀՀ փաստաբանների պալատի գործունեության թափանցիկության ապահովում.
ա) ՀՀ փասատաբանների պալատը առաջիկայում կունենա սեփական լրատվական կենտրոն, պարբերական մամուլ, հեռուստաժամ, ռադիոժամ, կվերափոխվի ինտերնետային պաշտոնական կայք էջը, որոնց միջոցով թարմ և օպերատիվ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը,
բ)յուրաքանչյուր տարի կտպագրվի ՀՀ փաստաբանների պալատի տարեկան հաշվետվությունը, որը կտարածվի ԶԼՄ-ների, պետական համապատասխան մարմինների, միջազգային և տեղական այլ կազմակերպությունների ու պալատի անդամների շրջանում,
գ)հասարակության շրջանում փաստաբանների դերի և նշանակության բարձրացմանը, ինչպես նաև հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը ուղղված, ՀՀ փաստաբանների պալատի կողմից կկազմակերպվեն զանազան միջոցառումներ։

4.Փաստաբանության բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներ

4.1. Փաստաբանության գործունեության բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներ.
ՀՀ փաստաբանական ինստիտուտի դերի ու նշանակության բարձրացման, փաստաբանական գործունեության արդյունավետության և հեղինակության բարձրացման նպատակով անհրաժեշտ է մոտ ապագայում համապատասխան փոփոխություններ նախաձեռնել և իրականացնել ՀՀ օրենքում, ՀՀ Քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, ՀՀ Քրեական օրենսգրքում և ՀՀ այլ օրենքներում։

4.2. Փաստաբանության գործունեության հարկային բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներ.
ա) ՀՀ փաստաբանական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է առաջիկայում համապատասխան փոփոխություններ նախաձեռնել և իրականացնել օրենսդրության մեջ, մասնավորապես փաստաբանական գործունեության կարգավիճակի առանձնացում' համապատասխան պարզեցված հարկային բարեփոխումներով,
բ)Փաստաբանների վարքագծի կանոնագրքի վերափոխում' արդյունքում փաստաբանավայել կարգավիճակի ապահովում։

5. Արտաքինհարաբերություններ

5.1Միջազգային և արտասահմանյանհամանմանմասնագիտականկազմակերպություններիհետհամագործակցություն.
ա) Հայաստանի փաստաբանական պալատը Հայաստանում ու արտերկրում գործող միջազգային և արտասահմանյան համանման մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում հայկական մասնագիտական կազմակերպությունների հետ սկիզբ կդնի լուրջ համագործակցության և զարգացման փաստաբանական ինստիտուտներ ունեցող արտասահմանյան երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի և Եվրոմիության անդամ երկրների փաստաբանական համանման կազմակերպություններում կկազմակերպվի ուսումնակա նայցեր,
բ) Միջազգային և արտասահմանյան դոնոր կազմակերպություններից կփորձվի ձեռքբերել դրամաշնորհային միջոցներ Հայաստանի փաստաբանների պալատի, այդ թվում նաև հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

5.2.Տեղական համանման մասնագիտական կազմակերպությունների հետ համագործակցություն.
Հայաստանի փաստաբանական պալատը Հայաստանում գործող համանման մասնագիտական կազմակերպությունների հետ կհամագործակցի և կիրականացնի համատեղ ծրագրեր։

5.3. Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին որակյալ իրավաբանական օգնության տրամադրում.
Հայաստանի փաստաբանների պալատը կմշակի համապատասխան մեխանիզմներ, որոնց շնորհիվ հնարավորություն կընձեռնվի պաշտպանել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքները։

Հարգելի գործընկեր

Անվիճելի է, որ Հայաստանում իրավական պետության կայացման և օրենքի գերակայության հաստատման գործընթացին էականորեն կարող է նպաստել փաստաբանական ինստիտուտի զարգացումը։
Այսօր Ձեզ հետ միասին ՀՀ փաստաբանների պալատի զարգացման և փաստաբանական ինստիտուտի լիակատար կայացման քայլերն ենք կատարում։ Այդ պատճառով Ձեզ ներկայացվող ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանի նախընտրական ծրագրի հիմնադրույթները և նրանց ում առաջքաշված հիմնախնդիրները վկայությունն է նրա, որ թեկնածուն լրջորեն տիրապետում է ներկայիս փաստաբանական համայնքում առկա հիմնախնդիրներին և փաստաբանների հոգսերին, առաջարկում է դրանց լուծման ուղիները և տալիս ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի կայուն զարգացման տեսլականը։ Ձեզ հետ միասին հնարավորություն տանք թեկնածուին կյանքի կոչելու Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման և զարգացման իր նախընտրական ծրագրի իրականացումը։

Նախաձեռնող խումբ



Բեռնել

Վերադառնալ