ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

11.11.2021 17:48

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

      Հարգելի փաստաբաններ,

     2022 թվականի համար նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերի (հաստիքների, այսուհետ՝ Թափուր տեղեր) քանակը կազմում է ընդամենը 11 (տասնմեկ), այն է՝

Երևան քաղաք

-     5 ամբողջական հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ,

-     1 ամբողջական հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ,

Արմավիրի մարզ

-   0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Արմավիր քաղաք,

-   0,5 հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Արմավիր քաղաք,

Լոռու մարզ

-   0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Վանաձոր քաղաք,

Սյունիքի մարզ

-   0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Կապան քաղաք,

-   0,25 հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Կապան քաղաք

     Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում հանրային պաշտպանի թափուր հաստիքներ կարող են առաջանալ ոչ միայն տարեվերջին, այլ նաև տարվա ընթացքում, ինչպես նաև այն, որ անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքելիս, որպես կանոն, նախապատվությունը տրվում է հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբաններին,

     2022 թվականի համար հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) հայտարարում է հետևյալ մրցույթները (այսուհետ՝ Մրցույթ

     1) քաղաքացիաիրավական և վարչաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների Թափուր տեղերը, ինչպես նաև հետագա հնարավոր թափուր հաստիքները համալրելու համար.

     2) քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների Թափուր տեղերը, ինչպես նաև հետագա հնարավոր թափուր հաստիքները համալրելու համար։

      Տեղեկացնում ենք, որ՝

     1) Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-3  հասցեում (ՀՀ փաստաբանական դպրոց, 3-րդ հարկ) 2021 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 11.00-ին, համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հավակնորդների քանակով և տեխնիկական հնարավորություններով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, նաև 2021 թվականի նոյեմբերի 25‑ին, ժամը 11.00-ին:  

     2) Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սույն հայտարարության հրապարակելու օրվանից մինչև 2021 թվականի նոյեմբերի 22-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում.

     3) փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2021թ. նոյեմբերի 22-ից հետո.

     4)  Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։

     5)  Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 4.11 կետի համաձայն։

     Բեռնել դիմումը

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

աշխատակազմի ղեկավար

 

 

    



Բեռնել

Վերադառնալ