ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
02.11.2021 16:04
Նոյեմբերի 2-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն այցելել է Արմավիր և էջմիածին քաղաքների հանրային պաշտպանի մարզային գրասենյակներ, հանդիպել հանրային պաշտպաններին:
Սիմոն Բաբայանը գործընկերներին է ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Գևորգ Մկրտչյանին, նշելով, որ վերջինիս կազմակերպչական փորձն ու կառավարչական հմտությունները նպաստելու են Հանրային պաշտպանի գրասենյակի առաջ դրված խնդիրների արդյունավետ լուծմանը և շարունակական զարգացման ապահովմանը:
Ներկաները խոսել են հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի, հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածության, գրասենյակների տեխնիկական հագեցվածության և մի շարք այլ հարցերի մասին:
Բեռնել
Վերադառնալ