ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՓԱՍՏԱԲԱՆ ԽԱՉԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՈՐԴԻ՝ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
01.11.2021 19:38
Հայրենիքի պաշտպանության համար փաստաբանների ընտանիքների զոհված անդամների հիշատակը հարգելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ սահմանված հարգանքի տուրք մատուցելու համար 2021 թվականի նոյեմբերի 01-ին ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի աշխատակազմերը այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:
Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին արցախյան երկրորդ պատերազմում զոհված Միքայել Դանիելյանի շիրիմին:
Փաստաբան Խաչիկ Դանիելյանի որդի Միքայել Դանիելյանը հերոսաբար կռվել և զոհվել է Մարտակերտի դիրքերում՝ 2020թ. Նոյեմբերի 1-ին ԱԹՍ հարվածից: Միքայել Դանիելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» և «Արիության Համար» շքանշաններով:
Հ.Գ. Փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն ամեն տարի փաստաբանական համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցելու մեր հերոսների ընտանիքներին:
Բեռնել
Վերադառնալ