ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ՝ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
21.10.2021 21:23
2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել մասնագիտական ակումբի նիստ, որտեղ քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած խնդրահարույց կարգավորումները:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, նախագահի տեղակալներ Արմեն Ասատրյանը և Հարութ Ակլունցը, Ակումբի համակարգող Մարինե Ֆարմանյանը, Երիտասարդական խորհրդի նախագահ Միքայել Դանիելյանը և մի շարք փաստաբաններ:
Ըստ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի` Փաստաբանական ծառայությունների մատուցման վճարների ընդունումը իրականացվում է անկանխիկ ձևով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
Փաստաբանների կողմից ներկայացվել են նախագծի ընդունման արդյունքում առաջ եկող խնդիրները: Միաժամանակ ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը կիրականացնի իրավակարգավորման համապարփակ ուսումնասիրություն և հանդես կգա առաջարկություններով:
Բեռնել
Վերադառնալ