ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ
20.10.2021 14:45Հարգելի՛ փաստաբաններ,
Տեղեկացնում ենք, որ 21.10.2021թ. ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու ակումբի նիստ, որտեղ կքննարկվի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Քննարկումը կվարի ՀՀ փաստաբանների պալատի ակումբի համակարգող Մարինե Ֆարմանյանը:
Ակումբի նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 21.10.2021թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը:
Ակումբի նիստի մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ