ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾԱԿՑՄԱՆԸ

13.10.2021 12:44

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾԱԿՑՄԱՆԸ

       Հարգելի փաստաբաններ,

       Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը Իրավաբանների Եվրոպական Ասոցիացիայի հետ համատեղ, «Իրավաբանի մասնագիտության ամրապնդումը Եվրոպական չափորոշիչներին համապատասխան» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, կազմակերպում է միջոցառում նվիրված փաստաբանների երրորդ գործակցմանը, որը յուրահատուկ հարթակ կլինի Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի փաստաբանների համագործակցության համար:

       Միջոցառումը ներառում է «Վեճերի լուծման այընտրանքային մեխանիզմներ՝ դատարանների բեռը թեթևացնելու և այդպիսով արդարադատության հասանելիությունը բարելավելու համար» վերտառությամբ զեկույցների ներկայացման ինքնուրույն բաժիններ, ուր իր մասնակցությունն է ցուցաբերելու նաև ՀՀ փաստաբանների պալատը:

       Միջոցառումը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 10:00-14:00 (Կենտրոնական Եվրոպական ժամանակով): Գրանցումը և ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են հետևյալ հղումներով՝

       - ռուսերեն լեզվով https://twinningoflawyers.eu/ru/home-ru/,

       - անգելերեն լեզվով www.twinningoflawyers.eu



Բեռնել

Վերադառնալ