ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
06.10.2021 23:02
ՀՀ փաստաբանների պալատը 06․10․2021թ Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ անցկացրել է հերթական վերապատրաստման դասընթացը «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը» թեմայով:
Դասընթացի նպատակն է Հայաստանում արդարադատության որակի բարելավման համատեքստում բացահայտել քրեադատավարական նոր կարգավորումները և դրանց առանձնահատկությունները փաստաբանների (հանրային պաշտպանների) համար:
Սեմինարը վարում էր փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Ղուկասյանը: Սեմինարին մասնակցում էր նաև միջազգային փորձագետ Օթիլիա Պակուրարին:
Բեռնել
Վերադառնալ