ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՇՈՏ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
30.08.2013 10:19«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն' Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ' չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Աշոտ Թադևոսյանն Իրավաբան.net-ին է փոխանցել իր նախընտրական ծրագիրը: Այն ներկայացնում ենք ստորև.
«Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Աշոտ Թադևոսյան
(բուկլետի փոխարեն)
Եթե ես ընտրվեմ Փաստաբանների պալատի նախագահ, ապա կանեմ հետևյալը.
1. Ինձ օտար չէ այդ աշխատանքը, որի գլխավոր նպատակն է լուրջ և իրավական աշխատանք տանել մեծաթիվ փաստաբանների հետ:
2.Այդ մեծաթիվ փաստաբանների մեջ շատ են երիտասարդ, ինչպես նաև նոր ընդունված փաստաբանները: Պայմանական կարող ենք ասել մոտավորապես 500 փաստաբան: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում, երբ մեր քաղաքի 12 շրջաններում կային իրավաբանական կոնսուլտացիաներ, նոր ընդունված երիտասարդ փաստաբանը ունենում էր փորձառու ղեկավար փաստաբան և մեկ-երկու տարի փորձաշրջան էր անցնում՝ մեծ մասամբ կոնսուլտացիայի վարիչի ղեկավարությամբ:
Փաստաբանների պալատի կարևոր հարցը անլուծելի գորդյան հանգույց է: Մանավանդ փորձառու փաստաբաններ մատերի վրա կարելի է հաշվել: Իմ գլխավոր խնդիրը այդ հարցի ճիշտ լուծումն է:
3. Նախագահության քննվող հարցերին մասնակից դարձնել 10-15 երիտասարդ փաստաբանի:
4. Իմ կողմից հատուկ սեմինար անցկացնել անփորձ փաստաբնների համար՝ ծանոթացնելու կարևոր և շատ անհրաժեշտ գիտելիքների:
5.Անձամբ պետք է մասնակցեմ դատական նիստերին և լսեմ փաստաբանների ճառերը:
6.Հատուկ սեմինարներ կազմակերպել թվով 50 փաստաբանների համար:
7.Ես պետք է օգտագործեմ 23 տարվա դատավորի, 30 տարվա փաստաբաի և 10-ը տարվա իրավաբանական կոնսուլտատ վարիչի փորձը:
Ասեմ, որ տարիքը ավելացնում է իմաստությունը: Լիովին առողջ եմ, ակնոց չեմ կրում, զբաղվում եմ յոգայով:
Գաղտնիքը ասեմ. սերը սրտին ուժ է տալիս, հեղինակին՝ երկարակեցություն»:
Աղբյուրը՝ http://iravaban.net/2013/08/29/%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB-%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE-3/
Բեռնել
Վերադառնալ