ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԹԻՎ 128 ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ
15.09.2021 16:28
14․09․2021թ-ին ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի սաներին:
ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում՝ երեխաները հանդիպել են Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցի հետ:
Երեխաների հետ զրույցի ընթացքում Հարութ Ակլունցը պարզ օրինակներով խոսել է արդարադատության համակարգում փաստաբանի կարևոր ու անփոխարինելի դերի մասին, պատասխանելով երեխաների հարցերին, պարզաբանել է, թե ի՞նչ է անմեղության կանխավարկածը, ի՞նչ իրավունքներ ունի մարդը, երբ նրան ձերբակալում կամ մեղադրանք են առաջադրում և այլն:
Հարութ Ակլունցը որպես ավագ ընկեր, երեխաներին խորհուրդ է տվել լավ սովորել և հավատալ սեփական ուժերին։
Երեխաները շրջել են նաև Հանրային պաշտպանի գրասենյակում, որտեղ ՀՊԳ ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սարգսյանը ներկայացրել է հանրային պաշտպանների գործունեությունը և դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանները, խոսելել է հանրային պաշտպանների կողմից մարդկանց իրավունքները պաշտպանելու կարևորության մասին:
Բեռնել
Վերադառնալ