ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
25.09.2021 19:30
2021թ-ի Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի նոր կազմի առաջին նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, գործառույթների իրականացման կարգը, ինչպես նաև անվճար աշխատասենյակից օգտվելու մասին մեկ փաստաբանի հայտը, որը բավարարվել է:
Հիշեցնում ենք, որ Փաստաբանների պալատում առկա անվճար աշխատասենյակում դեռ առկա են ազատ տեղեր, որոնց զբաղեցման համար ներկայումս ընդունվում են հայտեր:
Բեռնել
Վերադառնալ