ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ (CCBE) ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԳԱՐԵՏ ՎՈՆ ԳԱԼԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
23.09.2021 17:57Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE) նախագահ Մարգարետ վոն Գալենը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանին:
Ուղերձում մասնավորապես նշվում է.
«Հայտնում ենք մեր անկեղծ շնորհավորանքը պարոն Բաբայանին ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում ենք լավագույնը իր կողմից ստանձնած մանդատի կապակցությամբ:
Միաժամանակ, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել պարոն Զոհրաբյանին, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի հետ երկարամյա համագործակցության և Հայաստանում փաստաբանների անկախությունը ամրապնդելուն, իրավաբանական մասնագիտության հիմնական արժեքների պաշտպանությանը նպաստելուն և Երկրում իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքը երաշխավորելուն ուղղված բոլոր ջանքերի համար»:
Բեռնել
Վերադառնալ