ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԳՐԱՆ-ՊՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԹԻՄԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂԵՐԸ
18.09.2021 19:15
Այսօր՝ 2021թ-ի սեպտեմբերի 18-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ կորպորացիաների շախմատի Գրան-Պրի մրցաշարի երկրորդ փուլը։
Խաղին մասնակցում էին նաև ՀՀ փաստաբանների պալատի հավաքական թիմերը։
Գրան-Պրիի երկրորդ փուլում Փաստաբանների թիմ 1-ը գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի, իսկ փաստաբանների թիմ 2-ը զբաղեցրեց 4-րդ տեղը։
Երկրորդ փուլի հաղթող ճանաչվեց Սոֆթ Կոնստրակտ թիմը։
Խաղին մասնակցում էին 18 թիմ, որոնց թվում՝ Սիներջի, Հանրային հեռուստատեսություն, ՎՏԲ Բանկ, ՀԷՑ և այլն։
Կորպորացիաների շախմատի Գրան-Պրիի հաջորդ փուլը տեղի կունանա 2021թ-ի հոկտեմբերի 31-ին։
Բեռնել
Վերադառնալ