ՌԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
15.09.2021 18:12ՌԴ փաստաբանների պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանին:
Ուղերձում մասնավորապես նշվում է․
«Հարգելի Սիմոն Ալբերտի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանի Հանրապետության միասնական և անկախ փաստաբանությունը կպահպանի և կամրապնդի իր բարձր հեղինակությունը պետության և հասարակության ներսում:
Մեր պետությունների փաստաբանական համայնքների միջև ձևավորվել են ջերմ ընկերական հարաբերություններ, Դուք ակտիվորեն մասնակցում եք Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի կողմից կազմակերպված միջազգային միջոցառումներին, այդ թվում Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումների նստաշրջանին:
Ուրախ կլինեմ անձամբ Ձեզ հետ հանդիպել»:
Բեռնել
Վերադառնալ