ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ
13.09.2021 00:25
2021 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը:
Քվեարկությանը մասնակցել են 1111 փաստաբան:
Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.09.2021թ. որոշմամբ՝ չորս տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանների 937 կողմ ձայներով (84,3%):
ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորություններն սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:
Բեռնել՝ Հաշվիչ հանձնաժողովի որոշումը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելու մասին
Բեռնել՝ Հաշվիչ հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը
Բեռնել՝ Հաշվիչ հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը
Բեռնել
Վերադառնալ