ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ
07.09.2021 19:00ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ ձևավորվել է Երիտասարդական խորհուրդը նոր կազմով՝ Խորհրդի նախագահ Միքայել Դանիելյան, անդամներ՝ Նազիկ Մալխասյան, Միքայել Ահարոնյան, Հասմիկ Թադևոսյան, Վարդուհի Սարգսյան և Աբգար Պողոսյան:
Խորհրդի յոթերորդ անդամը նշանակվելու է 2021թ. աշնանը կազմակերպվող որակավորման քննությունը հանձնած փաստաբանների կազմից:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը հանդիպել են երիտասարդ խորհրդի նորանշանակ անդամների հետ:
Հանդիպման ընթացքում պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խոսելով երիտասարդական խորհրդի նպատակներից հույս է հայտնել, որ խորհրդի անդամները ակտիվ գործունեություն կծավալեն մասնագիտական ոլորտում երիտասարդ փաստաբանների ինտեգրման, նրանց մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները վեր հանելու, երիտասարդ փաստաբանների և փաստաբանների համագործակցությանը և շփումներին նպաստելու, այլ երկրներում գործող նմանատիպ կառույցների հետ կապեր հաստատելու ուղղությամբ: Միաժամանակ առաջարկվել է ակումբային եղանակով կազմակերպել փաստաբանների միջև ոչ պաշտոնական շփումները:
Հիշեցնում ենք, որ Երիտասարդական խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է:
Փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում Երիտասարդական խորհրդի նախորդ կազմին՝ Խորհրդի նախագահ Ռուզաննա Հարությունյանին, Խորհրդի անդամներ Անի Ալավերդյանին, Մարի Ստեփանյանին, Անի Դավթյանին, Աննա Չերքեզյանին, Վահրամ Գալստյանին, Էդիկ Ոսկանյանին, Դիաննա Ղազարյանին (փոխարինել է Անի Դավթյանին) համագործակցության համար:
Բեռնել
Վերադառնալ