ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՎԵՃԻ

02.09.2021 18:15

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՎԵՃԻ

     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 05.08.2021թ. թիվ 159-Լ որոշման «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 2021 թվականի սեպտեմբերի 12-ի ընդհանուր ժողովի կազմակերպման և անցկացման գործընթացում օժանդակություն ցուցաբերելու մասին» կարգի 5-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) Պալատի նախագահի թեկնածուների բանավեճի անցկացման համար ապահովում է դահլիճ և այլ պայմաններ:

     Բանավեճը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը    19:00-ին ք.Երևան Իտալիայի փողոց 1 հասցեում գտնվող Կոնգրես հյուրանոցի Պիկասո կոնֆերանս սրահում:

      Բանավեճը կվարի Պալատի ներկայացուցիչը:

     Բանավեճի են հրավիրվում Պալատի նախագահի բոլոր թեկնածուները՝ Սիմոն Բաբայանը, Թամարա Պողոսյանը և Գևորգ Գյոզալյանը:

 

     Բանավեճի անցկացման ընդհանուր պայմաններն են՝

  1. Թեկնածուներին կտրամադրվի մինչև 30 րոպե ժամանակ իրենց ծրագիրը ներկայացնելու համար.
  2. Թեկնածուներին հարցեր կտան ներկա փաստաբանները, մյուս թեկնածուները, վարողը.
  3. Մուտքը ազատ է բոլոր փաստաբանների համար.
  4. Բանավեճն առցանց կհեռարձակվի.
  5. Բանավեճի ընթացքում արգելվում է միմյանց վիրավորելը: Վիրավորանք պարունակող հարցերը կհանվեն վարողի կողմից:


Բեռնել

Վերադառնալ