ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» ԹԵՄԱՅՈՎ
23.08.2021 12:13Հարգելի՛ փաստաբաններ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ 2021թ. սեպտեմբերի 18-ին և 19-ին (գիշերակացով) Աղվերանում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Փախստականների պաշտպանության արդի հիմնահարցեր» թեմայով:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է սույն հաղորդագրությունը ստանալուց հետո մինչև 25.08.2021թ․ ժամը 17:00-ն գրանցվել՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակցությունը հաստատող նամակ և հստակ նշելով դասընթացի թեման, Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:
Գործընկերներ կազմակերպությունների պայմանների հաշվառմամբ՝ դասընթացին կարող են մասնակցել միայն տվյալ ոլորտում (փախստականների, ապաստան հայցողների գործերով) որոշակի փորձառություն ունեցող փաստաբանները, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները: Նշվածով պայմանավորված գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել նաև այդպիսի գործերով նախկինում մասնակցությունը հիմնավորող փաստական տվյալներ, ինչպիսին կարող է լինել դատական գործի համար (Դատական տեղեկատվական համակարգի (DataLex) միջոցով մասնակցությունը ստուգելու համար), վարչական վարույթի արձանագրություն կամ որոշում (անհատական տվյալների պաշտպանությամբ), կամ որևէ այլ հավաստի փաստական տվյալ:
Տեղեկացնում ենք, որ դասընթացին մասնակիցների քանակը սահմանափակված է, և վերջինիս կարող են մասնակցել միայն առաջին 5 (հինգ) գրանցված փաստաբանները, որոնք ներկայացրել են նշված ոլորտում փորձառությունը հիմնավորող փաստական տվյալներ:
Տվյալ դասընթացին Ձեր մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 12 (տասներկու) ակադեմիական ժամ:
Դասընթացի շրջանակներում քննարկվելու են «Ապաստանի ընթացակարգերի և իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիության վերաբերյալ 2021 թվականի օրենսդրական փոփոխությունները», «Ապացուցման բեռը և ապացուցման շեմը ապաստանի ընթացակարգում․ ՄԻԵԴ պրակտիկան», «Ապաստանի տրամադրման վարույթում ի հայտ եկող ընթացակարգային խնդիրներ», «Ապաքաղաքացիության հիմնահարցեր» և այլ թեմաներ, կատարվելու են գործնական վարժություններ:
Բեռնել
Վերադառնալ