Հարցում` ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների վերաբերյալ
28.04.2011 12:41Հարգելի փաստաբաններ.
ՀՀ փաստաբանների պալատը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ իրականացվող ծրագրի շրջանակում իրականացնում է հետազոտություններ, որոնք կապված են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցի հետ:
Նշված ծրագրի շրջանակում փորձագիտական խմբին անհրաժեշտ է տեղեկատվություն ստանալ հետևյալի մասին. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների արդյունքում հաջողվել է վերականգնել դիմող քաղաքացու(ների) իրավունքներն ընդհանուր իրավասության դատարաններում:
Վերոհիշյալ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզապես էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին` նշելով ԱՅՈ և/կամ ՈՉ պատասխանները:
Դրական թե բացասական պատասխանների դեպքում էլ խնդրում ենք նաև զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարով` 56-07-76, 54-71-29 և/կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Ձեր պատասխաններն առավելագույնս կնպաստեն հետազոտության իրականացման բարեհաջող ընթացքին: Ուստի խնդրում ենք լինել ակտիվ:
Բեռնել
Վերադառնալ