ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

24.06.2021 15:54

       Հարգելի փաստաբաններ,

       25.06.2021թ. ժամը 18:30-21:30-ը ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Բանկային իրավունքի հիմնախնդիրները» թեմայով:

  • Դասընթացը կվարի փաստաբան, «ԼԵԳԵԼԱՏԱ» իրավաբանական ընկերության գործընկեր-կառավարիչ Գոռ Մարգարյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 25.06.2021թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

       Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:

       Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

 




Բեռնել

Վերադառնալ