ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԵՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
17.06.2021 05:42Հարգելի՛ փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված աշխատասենյակից՝ 2021 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում օգտվելու համար հայտեր ներկայացնելու ժամանակահատված:
Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են մինչև հունիսի 29-ը ներառյալ: Հայտերը կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով) [email protected] էլ․ հասցեին, ինչպես նաև կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում:
Ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց: Հարցազրույցը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 30-ին ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում։
Ծանուցում
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի իրականացումն ուղղված է երիտասարդ փաստաբանների մասնագիտական ոլորտում ինտեգրման գործընթացին աջակցելուն:
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից ընտրված փաստաբանները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնել ք. Երևան, Զաքիյան 2, 2-րդ հարկ, թիվ 9 սենյակ հասցեում գտնվող աշխատասենյակում, որը տրամադրվելու է անվճար:
Միևնույն ժամանակ, հասարակությանն անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով, աշխատասենյակն օգտագործելու ժամակահատվածում, յուրաքանչյուր շահառու կիսամյակի ընթացքում պետք է հանրային պաշտպանի գրասենյակի առաջարկով անվճար իրավաբանական օգնություն տրամադրի քաղաքացիներին՝ ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի կողմից հաստատված ընթացակարգով սահմանված կարգով և քանակով:
Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրից և ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի 21.06.2017թ. թիվ 1-Լ որոշմամբ հաստատված աշխատասենյակից օգտվելու ընթացակարգից:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատ
Բեռնել
Վերադառնալ