ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԻԵԴ նախադեպերը՝ հայերեն

21.08.2013 06:36

Հարգելի փաստաբաններ,

Փաստաբանները պալատը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի հետ համագործակցության արդյունքում ուրախ է տեղեկացնել հետևյալ նախաձեռնության մասին.

Այսուհետ փաստաբանների կողմից թարգմանված 2-3 էջանոց ՄԻԵԴ նախադեպերի համառոտագրերը հետագայում կխմբագրվեն Փաստաբանների պալատի կողմից և կփոխանցվեն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդ՝ HUDOC իրավական բազայում վերբեռնելու պայմանով: Այս պահին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի հետ ձեռքբերված համաձայնության համաձայն՝ փաստաբանները պահպանելու են կատարած թարգմանության նկատմամբ հեղինակային իրավունքը, այսինքն՝ HUDOC իրավական բազայում նշվելու է թարգմանությունը կատարողի անունը: Թարգմանված ՄԻԵԴ նախադեպերի համառոտագրերը նաև տեղադրվելու են Փաստաբանների պալատի կայքում, այսինքն՝ ստեղծվելու է ՄԻԵԴ նախադեպային իրավունքին վերաբերող բազա, որը հասանելի է լինելու բոլոր փաստաբանների համար:

Նշենք նաև, որ թարգմանությունների իրականացումը լավ առիթ է փաստաբանների համար ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ծանոթանալու և սահուն անգլերեն ունենալու համար:

Նախաձեռնությունը հավասարապես վերաբերում է նաև փաստաբանական գրասենյակներին և Փաստաբանական դպրոցի ունկնդիրներին:

Բոլոր ցանկացողներին խնդրում ենք դիմել Արման Պողոսյանին (56 57 92 + 115; 091 233737) կամ էլ. նամակ ուղարկել [email protected] հասցեով: Ցանկություն ունեցող փաստաբաններին կտրամադրվեն թարգմանության ենթակա ՄԻԵԴ համառոտագրերը և այլ անհրաժեշտ տեղեկություններ: Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ:



Բեռնել

Վերադառնալ