ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԶԱԼԻ ԳԱՎԱԹ 2021» ՄՐՑԱՇԱՐԸ
31.05.2021 16:11
Սույն թվականի մայիսի 30-ին մեկնարկել է ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի կազմակերպած՝ «Փաստաբանների ֆուտզալի գավաթ 2021» մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների և «Փաստաբանական դպրոցի» ունկնդիրների թիմերը:
Առաջին փուլի՝ խմբային խաղերում ուժերը չափեցին «Վիրտուոզ», «Զարթոնք», «Տավուշ» և «Չեմպիոն» թիմերը: Առաջին խմբի խաղերի արդյունքներով առաջատարը «Չեմպիոն» թիմն է (մասնակիցներ՝ Վազգեն Միրզոյան, Երեմ Դավթյան, Վազգեն Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Սարգսյան, Դավիթ Բաղդասարյան):
Մրցաշարը շարունակվում է, մյուս խմբի խաղերը տեղի կունենան 2021թ-ի հունիսի 6-ին:
Մրցաշարի եզրափակիչ խաղերը և արդյունքները կամփոփվեն 2021թ-ի հունիսի 13-ին:
Բեռնել
Վերադառնալ