ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ՝ «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԶԱԼԻ ԳԱՎԱԹ 2021»
25.05.2021 17:12
Հարգելի՛ փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը կազմակերպում է մինի ֆուտբոլի մրցաշար՝ «Փաստաբանների ֆուտզալի գավաթ 2021»։
Մրցաշարը կմեկնարկի սույն թվականի մայիսի 30-ին՝ ժամը 10:00-ին:
Խաղերը տեղի կունենան Երևանի Պետական Համալսարանի մարզադահլիճում /հասցե՝ Ալեք Մանուկյան 1/։
Մինի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները (արտոնագրի գործողությունը չկասեցրած) և «Փաստաբանական դպրոցի» ունկնդիրները:
Մասնակցության համար կարող եք հայտագրվել ինչպես թիմային կազմով (5 հոգի), այնպես էլ՝ անհատապես, մինչև սույն թվականի մայիսի 28-ը զանգահարելով 010 600 701 հեռախոսահամարին և հայտնելով Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի և հեռախոսի համարները (թիմի դեպքում՝ թիմի անունը, ղեկավարի տվյալները), կամ նշված տվյալները ներկայացնելով էլեկտրոնային փոստով՝ հետադարձ հաղորդագրությամբ:
1-ից 3-րդ տեղերը կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով և թիմային գավաթով: Մրցաշարից հետո լավագույն խաղացողներից կձևավորվի ՀՀ փաստաբանների պալատի ֆուտզալի հավաքական թիմը՝ այլ կառույցների թիմերի հետ մրցակցելու նպատակով:
ՀՀ փաստաբանների պալատի
մարզամշակութային ակումբի
ղեկավար՝ Վրեժ Խաչիկյան
Բեռնել
Վերադառնալ