ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՎԱԹ 2021» ՄՐՑԱՇԱՐ

25.05.2021 16:53

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՎԱԹ 2021» ՄՐՑԱՇԱՐ

       Հարգելի՛ փաստաբաններ,

       ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը ս. թ. մայիսի 27-ին՝ hինգշաբթի, ժամը 18:00-ին կազմակերպում է «Փաստաբանների շախմատի գավաթ 2021» մրցաշար:

       Մրցաշարը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 4-րդ հարկում (հասցե՝ ք․ Երևան Զաքյան 7-2):

       Շախմատի մրցաշարին կարող են մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները (արտոնագրի գործողությունը չկասեցրած) և «Փաստաբանական դպրոցի» ունկնդիրները: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև սույն թվականի մայիսի 26-ը՝ զանգահարելով 010 600 701 հեռախոսահամարին և հայտնելով Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի և հեռախոսի համարները, կամ այդ մասին տեղեկացնել էլեկտրոնային փոստով՝ հետադարձ հաղորդագրությամբ:

       1-ից 4-րդ տեղերը կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով:

       Մրցաշարից հետո լավագույն խաղացողներից կձևավորվի ՀՀ փաստաբանների պալատի շախմատի հավաքական թիմը, որը սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին  կմասնակցի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և ակադեմիայի կողմից կազմակերպված Հայաստանի կորպորացիաների միջև անց կացվող գրան-պրի մրցաշարին Հայաստանի շախմատի ակադեմիայում /հասցե՝ ք․ Երևան, Շևչենկո 34/։

 

        ՀՀ փաստաբանների պալատի

        մարզամշակութային ակումբի

        ղեկավար՝ Վրեժ Խաչիկյան

 



Բեռնել

Վերադառնալ