ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ
14.04.2021 11:41Հարգելի՛ փաստաբաններ,
14.04.2021թ. ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանական դպրոցի դատական դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդության քննարկման ընթացակարգերը առաջին ատյանի դատարանում և դատական ակտի բողոքարկումը» թեմայով։
- Դասընթացը կվարի փաստաբան Հայկ Ալումյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 14.04.2021թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ