ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
13.04.2021 14:4514.04.2021թ. ժամը 14:00-16:00-ն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Դատարան դիմելու խնդիրը վարչական դատավարությունում» թեմայով:
- Դասընթացը կվարի ՀՀ վարչական դատարանի դատավոր, ի.գ.թ. Կարեն Զարիկյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 14.04.2021թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ