"Խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ բողոքների Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացնելու առանձնահատկությունները" թեմայով հանդիպում-քննարկում փաստաբանների համար
23.07.2013 07:12Հարգելի գործընկերներ,
Ս.թ. հուլիսի 25-ին ժամը 10:30-ին "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" (ՔՀԻ) ՀԿ-ն կազմակերպում է "Խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ բողոքների Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացնելու առանձնահատկությունները" թեմայով հանդիպում-քննարկում փաստաբանների համար: Հանդիպումը տեղի կունենա ՔԳՀ-ի գրասենյակում՝ ք. Երևան, Այգեստանի 11-րդ փ., տուն 43 հասցեով:
Հանդիպման շրջանակներում ՔՀԻ-ի կողմից հրավիրված ռուսաստանցի փաստաբան Կիրիլ Կորոտեևը կներկայացնի ներպետական դատարաններում գործեր վարելու առանձնահատկությունները՝ հաշվի առնելով ՄԻԵԴ դիմելիս խոշտանգումների չենթարկվելու իրավունքի խախտումը հիմնավորելու հեռանկարը:
Կիրիլ Կորոտեևը փաստաբան է: Նա աշխատել է «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնում` Մոսկվայում, և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնում` պատրաստելով Ռուսաստանի Դաշնության դեմ Մարդու իրավունքների եվրադատարան բազմաթիվ բողոքներ: Կիրիլ Կորոտեևը նաև աշխատել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայում (FIDH)` որպես Բելառուսի և Հայաստանի հարցերով փորձագետ: Ներկայումս նա իրականացնում է հետազոտական աշխատանք Ֆրանսիայի Փարիզ I Պանթեոն-Սորբոն համալսարանում:
Հարցերի և գրանցվելու համար զանգահարել,
ՔՀԻ իրավաբան, Տաթևիկ Ղարիբյան /091-501027/
Բեռնել
Վերադառնալ