ՀՀ Փաստաբանների Պալատ

«Վեճերի այլընտրանքային եղանակով լուծման ընթացակարգեր» թեմայով համաժողովի հրավեր

11.07.2013 12:24

Հարգելի գործընկեր,


ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության(«Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու «Վեճերի այլընտրանքային եղանակով լուծման ընթացակարգեր» թեմայով համաժողովին, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 12-ին, ժամը 9:00-ից մինչև 16:15-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

(հասցեն' Երևան, Ամիրյան փող. 1):

Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման համակարգի զարգացմանը և, մասնավորապես, այդ ոլորտի օրենսդրական կարգավորմանը:

Վեճերի այլընտրանքային լուծման ընթացակարգերը կապահովեն առևտրային վեճերի լուծման առավել արդյունավետ, արագ և մատչելի գործընթացներ:

Համաժողովին կմասնակցեն պետական և մասնավոր ոլորտների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կից ներկայացվում է համաժողովի օրակարգը:


Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը' զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով' (010) 56 07 76 (+115); (091) 23 37 37 կամ հաղորդագրություն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Բեռնել Օրակարգը



Բեռնել

Վերադառնալ