«ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
09.07.2013 07:50Հարգելի գործընկերներ,
Ներկայացնում ենք «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի
2013 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննության շտեմարանը:
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի ընդունելության քննության կամզմակերպման և հանձնման կարգի 7․41 կետի համաձայն՝ ընդունելության քննության շտեմարանում առկա անճշգրտությունների և (կամ) առարկությունների (առաջարկությունների) վերաբերյալ դիմորդները, հավակնորդները և (կամ) շահագրգիռ անձինք կարող են դիմել ՀՀ փաստաբանական դպրոցի 2013 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննության հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)' ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկրտրոնային փոստին:
Նույն կարգի 7․42 կետի համաձայն՝ Հանձնաժողովը, ուսումնասիրելով անճշգրտությունները և (կամ) առարկությունները (առաջարկությունները), ոչ ուշ քան ընդունելության քննությունից հինգ օր առաջ ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն այն հարցերի վերաբերյալ, որոնք փոփոխվել և (կամ) հանվել են ընդունելության քննության շտեմարանից:
Բեռնել
Վերադառնալ