Որակավորման քննություններ 2011թ.
30.04.2011 06:51Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջների hամաձայն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպում է 2011թ. փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդների որակավորման քննություններ:
Քննության հետ կապված հարցերին հավակնորդները կարող են ծանոթանալ Պալատի www.advocates.am ինտերնետային կայքէջում (պալատի խորհուրդ, որոշումներ բաժնում) և 56 07 76, 54 71 28 հեռախոսահամարներով:
Հավակնորդների դիմումները կընդունվեն Պալատի վարչական շենքում /հասցեն` Երևան, Զաքիյան 3, 9-րդ սենյակ/ Պալատի որակավորման հանձնաժողովի կողմից ս.թ. մայիսի 2-ից մինչև մայիսի 14-ը, ներառյալ` ժամը 10:30-ից մինչև 18:00, շաբաթ 10:30-ից մինչև 15:00, հանգստյան օր` կիրակի:
Քննությունների անցկացման հետ կապված նամակագրությունն իրականացվում է առձեռն կամ հետադարձ ծանուցմամբ` փոստային առաքման միջոցով, հետևյալ հասցեով` ք. Երևան, Զաքիյան 3, ՀՀ փաստաբանների պալատ, «Որակավորման հանձնաժողովին» նշումով:
ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողով
Բեռնել
Վերադառնալ