ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
21.12.2020 17:44
Այսօր՝ 2020թ. դեկտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակի համար հայտարարված եռօրյա սգի առիթով, այցելել են «Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոն և հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմներում նահատակների հիշատակին:
Հայաստանի փաստաբանական համայնքը խոնարհվում է արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած ռազմիկների հիշատակին:
ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ