ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 102-ԱՄՅԱԿԻ ՕՐԸ 58 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՐՔԵՐԸ
07.12.2020 14:27Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի 58 շրջանավարտներ 2020 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Հայաստանում փաստաբանության կազմավորման 102 ամյակի օրը, ստացել են փաստաբանական գործունեության արտոնագրեր: Փաստաբանների պալատի խորհրդի անդամները միաձայն քվեարկել են արտոնագրեր տալու օգտին, քանի որ շրջանավարտները հաջողությամբ հաղթահարել են որակավորման քննությունները:
Կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված այս անգամ ևս փաստաբանի հավակնորդների երդման արարողությունն իրականացվել է առցանց հարթակով:
Բեռնել
Վերադառնալ